ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Գործարարների փողը տվեցին

Գործարարների փողը տվեցին
09.09.2016 | 07:53

Թեև կառավարության վերջին նիստն էր, այնուհանդերձ, գործադիրը հասցրեց լուծել գործարարների ԱԱՀ-ի խնդիրը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն առաջարկեց 15 մլրդ դրամ հատկացնել ԱԱՀ-ի վերադարձման համար:

«Սա շատ կարևոր հատկացում է, ինչը թույլ կտա գործարարներին առաջ շարժվել»,- նկատեց Հովիկ Աբրահամյանը՝ հաստատելով որոշումը: Հաստատելը հաստատեցին, բայց ֆինանսների նախարարը չմանրամասնեց, թե ինչ միջոցներից է տրամադրվելու 15 մլրդ դրամը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ